Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը


15:34 , 24 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը կդադարեցվի, ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել Վրաստանի տարածք, որպեսզի այստեղ գտնվող իրանցիները վերադառնալու հնարավորություն ունենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: