Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց նաև Աֆղանստանում


13:15 , 24 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Աֆղանստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես հայտնել է 1TV աֆղանական հեռուստաալիքը, փետրվարի 24-ին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզը։

Նախարարը նշել է, որ Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է Հերաթի նահանգի տարածքում», որը գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում:

Այս նահանգում, ինչպես հավելել է Ֆերոզը, հայտարարվել է արտակարգ դրություն: Բացի այդ, նախարարի խոսքով՝ անվտանգության ազգային վարչությունը կարգադրել է կասեցնել Հերաթից ցամքային եւ օդային տարանցումն այս նահանգի հետ սահմանակից Իրան, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: