Մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր են պետք ձեռնարկել, որպեսզի թույլ չտանք Իտալիայի կորոնավիրուսի տարածումը. Զոհրաբ Մնացականյան


12:48 , 24 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի տարածումը, բնականաբար, մարտահրավեր է բոլոր երկրների համար և այստեղ համագործակցության միջոցով պետք է գտնել ճանապարհները, որպեսզի իրավիճակը վերահսկենք, հաղթահարենք և կանխարգելենք։

Այս մասին այսօր Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ նման ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված հարցին, թե արդյոք քննարկվում է Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը սահմանափակելու հարցը։

«Մենք շատ սերտ նաև աշխատել ենք Չինաստանի հետ, հիմա շատ սերտ աշխատում ենք Իրանի հետ։ Իտալիայի հարցը նույնպես չէր կարող վրիպել մեր ուշադրությունից, այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր են պետք ձեռնարկել, որպեսզի կրկին միասնաբար թույլ չտանք համաճարակի տարածումը»,- ասաց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: