Աշխատանքից ազատվել է «թիվ մեկ բորտի» հրամանատարը


12:22 , 24 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է թիվ 1 բորտի հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը։

Նա, հիշեցնենք, քաղավիացիայի ոլորտում է աշխատում 1973 թվականից, և վերջին տարիներին, 2015-ից սկսած՝ երկրի թիվ մեկ բորտի հրամանատարն էր՝ ապահովելով Սերժ Սարգսյանի, ապա նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգ թռիչքները տարբեր երկրներ։ 

Քաղաքավիացիայի կոմիտեից խոստացան ճշտել տեղեկությունն ու ասել, թեպետ՝ մեր տեղեկությունը ստույգ է, և շուտով պաշտոնական հրամանագիրը կհրապարակվի։