Կլոպը վստահ չէ` արդյոք ճի՞շտ է Լիվերպուլին աշխարհի լավագույն թիմ անվանելը


12:04 , 24 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի մասին.

«Ես այնքան էլ չեմ հասկանում, երբ ասում են «աշխարհի լավագույն թիմ»: Իհարկե, հաճելի է, երբ նման բան ես լսում:Ակնհայտ է, որ սա ավելի լավ է, քան եթե ասեին «աշխարհի վատագույն թիմը»:

Սովորաբար, երբ մարդիկ օգտագործում են լավագույն թիմի վերաբերյալ տերմինը, նրանք նկատի ունեն «Բարսելոնային» կամ «Ռեալին» մի քանի տարի առաջ, կամ «Մանչեսթեր Սիթիին» վերջին մի քանի տարում:

Տրամադրվածությունը շատ կարևոր է մեր թիմում: Տրամադրվածությունն ու շատ լավ ֆուտբոլիստների ընտրությունը: Բայց ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհի համար «Լիվերպուլը» ամենա-ամենա-ամենա թոփ ակումբներից մեկն է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: