Ունենք տարաձայնություն Փաշինյանի՝ Մյունխենում հնչեցրած մտքերի հետ. Հակոբ Տեր-Խաչատուրյան


11:47 , 24 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի նպատակը ոչ թե օրակարգի հստակեցումն է ,այլ առաջնահերթությունների ճշտումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունների հետ հանդիպում են ունեցել, և հարցին՝ քննարկման թեման ո՞րն է եղել, վերջինս նշեց, որ թեմաներից մեկն Արցախն է եղել, բայց դա միակ թեման չի եղել:

«Մեր աշխատանքների մասին տեղեկատվության փոխանակում է եղել,  ինչպես ենք տանում ինքնորոշման իրավունքի շեշտավորումը տարբեր երկրների մեջ, ինչն ենք թիրախավորում, որ Արցախի անկախության ճանաչման աշխատանք տանենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ տարվա ընթացքում Արցախից երիտասարդներից բաղկացած խմբեր են տանում արևմտյան երկրներ, որոնք աշխատում են ՀՅԴ գրասենյակների, հանձնախմբերի հետ, որ ծանոթանան Հայ դատի աշխատանքների ծավալին, ձևին:

Հարցին, թե արդյոք գոհ է ՀՀ կառավարությունը Հայ Դատի՝ Արցախի շուրջ տարվող քաղաքականությունից, կա՞ն տարաձայնություններ, Տեր-Խաչատուրյանը նշեց, որ բնական է՝ կան տարբեր մոտեցումներ: «Չեմ կարող ասել մեծ տարաձայնություններ են: Մեր կեցվածքը բավական արմատական է, բայց նաև հասկանում ենք, որպեսզի բանակցությունները տեղի ունենան, անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը տարբեր այլընտրանքների մասին բանակցի, դա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց կնշանակի, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: