Վիլեն Գաբրիելյանի հորդորը՝ բազմաթիվ սխալներով


01:54 , 24 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը, որը ժամանակին հանդես էր գալիս «Նավակ ճոճողը» կեղծանունով, ապա իրեն հռչակեց «Օմարի արծիվ», այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով դեղատնային բիզնեսով զբաղվողներին դիմակների և այլ դեղորայքի գները չբարձրացնել։

Գաբրիելյանը, սակայն, իր մի քանի տողանոց գրառման մեջ բազմաթիվ սխալներ է արել, այդ թվում՝ ուղղագրական, կետադրական, մի տեղ էլ առհասարակ շարադասությունն է խառնել իրար։ Նշենք, որ Վ․ Գաբրիելյանը, որը Փաշինյանի հեղափոխական թիմի հայտնի ներկայացուցիչներից է, ֆեյսբուքում հայտնի է իր գրառումներով, ու թեև երբեմն հետաքրքիր մտքեր է արտահայտում, բայց դրանց մեծ մասը շախաղված է լինում բազմաթիվ քերականական սխալներով։

Ներկայացնում ենք նրա գրառումը ստորև՝ առանց խմբագրման․

«Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի և պարագաների գները պահել հավուր պատշաճի:

Անընդունելի եմ համարում դեղի և բուժպրագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:

Դեղի և բուժպրագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը:
Շնորհակալություն ուշադրության համար
հորդորս դեռ ստորագրում եմ
հարգանքով՝
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը»: