Պուտինը պատմել է բանակը եւ նավատորմը լազերային զենքով զինելու ծրագրերով


01:45 , 24 փետրվար, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Հայրենիքի պաշտպանության օրվա կապակցությամբ, խոսել է բանակը և նավատորմի նորագույն զենքերով զինելու ծրագրերի մասին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական զորքերը կստանան ամենաժամանակակից զենքերը, ներառյալ լազերային և գերձայնային համակարգերը: «Մենք շարունակելու ենք ձգտել մեր բանակն ու ռազմածովային ուժերը դարձնել ավելի ժամանակակից, ինչը նշանակում է ուժեղացնել ռազմավարական ուժերի ներուժը, զորքին տրամադրել  ամենավերջին զենքերն ու սարքավորումները, ներառյալ լազերային, գերձայնային համակարգերը, բարձր ճշգրտության համակարգերը»,- ասել է Պուտինը:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ ռուսական շատ զենքեր աշխարհում միակն են:

Ավելի վաղ, փետրվարին Պուտինը խոսել էր միջուկային զենքը փոխարինելու ռուս գիտնականների աշխատանքի մասին: «Դա կարող է լինել նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենք: (…) Միջուկային կարգավիճակը հավերժ չէ: Քարի դարն ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը ավարտվել էին, այլ այն պատճառով, որ նոր տեխնոլոգիաներ են հայտնվել », – ասել է նա: