Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, շուրջ 100 մարդ է հավաքվել նախագահի գրասենյակի մոտ՝ պահանջելով պաշտոնից հեռացնել նախարարին, ինչպես նաև նրան չշնանակել այլ ազդեցիկ պաշտոններում:
Ակտիվիստները հայտարարում են քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ հարձակումների հարցով հետաքննությունների արդյունքների բացակայության մասին, այդ թվում և Խերսոնում ակտիվիստուհի Եկատերինա Գանձյուկի սպանության գործով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։