Tert.am-ը գրում է.
Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։
«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ արձանագրված 43 դեպքերից 8-ը մահվան ելքով է ավարտվել։
Նշենք, որ Չինաստանից սկիզբ առած կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում արձանագրվել են փետրվարի 19-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ