Թե ինչու տղամարդկանց հարցում ամենաշատը չի բերում ամենավառ կանանց բախտը


12:04 , 23 փետրվար, 2020

Որոշ մարդկանց մոտ ամեն ինչ ինքնին ստացվում է։ Նրանք հեշտությամբ են գտնում տղամարդու, ով իրենց դուր է գալիս, և առանց որևէ բարդությունների՝ հարաբերություններ են ձևավորում։ Ուրիշներն այնքան էլ հաջողակ չեն ու ամիսներ ու տարիներ են անցկացնում՝ սխալ տղամարդկանց հետ հանդիպելով։ Այդ կանայք սովորաբար խելացի են, անկախ ու սեքսուալ, դրա համար էլ տարօրինակ է, թե նրանք ինչու չեն կարողանում իրենց սերը գտնել։

Կան 11 պատճառներ, որոնք տալիս են այն պատասխանը, թե ինչու ամենաանհավանական կանայք ամենաբարդ կյանքն ունեն։

  1. Նրանք ինքնաբավ են։

Տղամարդիկ ցանկանում են իրենց ուժեղ զգալ, և դրա համար էլ նրանցից  ոմանք խուսափում են հաջողակ կանանց հետ շփվելուց։ Տղամարդիկ ցանկանում են շատ փող վաստակել ու իրենց երկրորդ կեսից ավելի հաջողակ լինել, որպեսզի բավարարեն իրենց «Ես»-ը։ Հենց այդ պատճառով էլ նրանք չեն կարողանում գլուխ հանել ղեկավար կանանցից, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում։ Տղամարդկանց սովորաբար վախեցնում են այդպիսի կանայք, նրանք գերադասում են ավելի փափուկ և ոչ այնքան ինքնավստահ կանանց։

  1. Նրանք անկախ են։

Տղամարդիկ սիրում են գոնե փոքր-ինչ վերահսկել ու ղեկավարել, իսկ անկախ կանայք ոչ ոքի թույլ չեն տալիս ասել իրենց, թե ինչն ինչպես անել։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում և ինչպես հասնեն դրան։ Այս կանայք իրականացնում են իրենց երազանքները ու սպասում ինչ-որ մեկի, ով իրենց կողքին ուժեղ ու վստահ կլինի, ով կաջակցի ու կգնահատի իրենց։

  1. Նրանք իմունիտետ ունեն անհաջող տղամարդկանց նկատմամբ։

Այդ կանայք հիմար խաղեր չեն խաղում։ Եթե տղամարդը սիրում է տանջել զուգընկերուհուն, որ ինչ-որ բան ապացուցի, նրանք պարզապես այդպիսի կանանց մոտ մի վայրկյանում կորցնում են իրենց հետաքրքրությունը։ Բացի դրանից, այդ կանայք թույլ րեն տալիս իրենց նեղացնել։ Նրանք գիտեն իրենց գինը ու հարգում են իրենց այնքան, որ թույլ չեն տա, որ իրենց անմակարդակ տղամարդ մոտ գա։ Վստահ եղեք, երկրորդ հնարավորություն նրանք չեն ունենա։

  1. Նրանք ձեզ մարտահրավեր կնետեն, եթե անհրաժեշտություն լինի։

Ինչպես վերը հիշատակվեց, չփորձեք նրանց խաբել կամ խաղալ նրանց հետ։ Այդպիսի կանայք միանգամից կհասկանան, թե դուք ինչ եք մտածել, և նրանց հակադրությունը սարսափելի կլինի։ Նրանք չեն վախենում և իրենց պաշտպանել, և այլ աղջիկների, որոնց նեղացրել են։ Մի մտածեք, որ դուք կարող եք հենց այնպես հեռանալ, երբ անուղղելի ինչ-որ բան եք արել, քանի որ դուք սկզբում ստիպված կլինեք նրանց աչքերին նայել ու բացատրություն տալ։

  1. Նրանք անսովոր բնավորություն ունեն։

Ամենազիլ կանանց բնավորության մեջ միշտ մի արտասովոր բան կա։ Ահա թե ինչն է նրանց դարձնում այդքան բացառիկ ու էքստրաօրդինար։ Այնպես որ, հարգանքով վերաբերվեք նրանց տարօրինակ սովորություններին ու մտքերին, քանի որ այդ կանայք, միևնույն է, ձեզ համար չեն փոխվելու։ Եթե ձեզ համար դժվար է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին որ իրենք կան, նրանք ձեզ իրենց մոտ չեն թողնի։ Այդ կանայք լի են վճռականությամբ։ Անգամ չփորձեք փոխել նրանց, քանի որ դուք, միևնույն է, անհաջողության կմատնվեք։

  1. Նրանք շատ իմաստուն են ու ընտրողական։

Որքան նրանք մեծանում են, այնքան ավելի իմաստուն են դառնում։ Այսպիսի կանայք հուսահատության մեջ չեն լինում։ Նրանց պետք չէ տղամարդ միայն նրա համար, որ իրենց կողքին լինի։ Երբ հայտնվում է նրա ուշադրությանը արժանի ինչ-որ մեկը, դա իսկապես անհավանական է։ Բայց նրանք չեն համաձայնի ավելի քչին, քան իրենք արժանի են։

  1. Նրանք համառ են։

Քանի որ նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում, նրանք կարող են բավականին համառ լինել։ Եթե այդպիսի կինը ձեզ դուր գա, պատրաստ եղեք ինտելեկտուալ թեմաներով զրույցներ վարելու։ Բացի դրանից, երբ նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք իրենց բերանը չեն փակի։

  1. Նրանք կյանքի հանդեպ իրատեսական հայացքներ ունեն։

Բացի սեր փնտրելուց, նրանք կյանքում նաև այլ առաջնահերթություններ ունեն։ Հիանալի է, եթե այդպիսի կանայք սեր են գտնում, բայց նրանք չեն պատրաստվում իրենց կյանքը միայն այդ պատճառով կանգնեցնել։ Այս հիանալի կանայք մեծ նպատակներ ու երազանքներ ունեն, և նրանք շատ են աշխատում դրանց հասնելու համար։ Դրա համար էլ մի սպասեք, որ նրանք ամեն ինչ կթողնեն ու պարզապես ձեզ հետ կլինեն։ Դուք պետք է նրանց տարածություն ու ժամանակ տաք, եթե ուզում եք նրանց կողքին լինել։

  1. Նրանք լավագույն մայրերն են։

Անկախ տարիքից՝ նրանք շատ իմաստուն են։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից ու թե ինչպես հասնել իրենց առջև դրված նպատակներին։ Նրանք իրենց առաջնահերթություններն ունեն։ Դրա համար էլ մի կասկածեք նրանց որոշումներին ու պլաններին, քանի որ նրանք շատ խելացի են ու ամեն ինչ վերահսկողության տակ են պահում։

  1. Նրանք բոլորից ուժգին են սիրում։

Հեշտ չէ նրանց հետ ծանոթանալ, առավել ևս հեշտ չէ նրանց ստիպել սիրահարվել։ Բայց հենց որ դա ձեզ մոտ ստացվի, նրանք ձեզ կվերաբերվեն հարգանքով ու կաջակցեն ամեն ինչում։ Նրանք ձեզ համար լավագույն զուգընկերը կլինեն ու ձեզ կսիրեն այնպես ուժգին, ինչքան կարող են։ Դուք ամբողջովին կարող եք վստահել նրանց։

  1. Նրանք հենց այն կանայք են, ում շատ երկար են փնտրում տղամարդիկ։

Նրանք տղամարդու երազանքն են, բայց այնքան էլ հեշտ չէ գտնել նրանց, քանի որ նրանք միշտ շատ են աշխատում։ Նրանք երեկույթների, փարթիների չեն մասնակցում փաբերում կամ գիշերային ակումբներում, քանի որ գերադասում են հանգիստ իրավիճակում մի բաժակ գինով ինտելեկտուալ զրույցները ցանկացած ժամանակ։