Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված


20:24 , 22 փետրվար, 2020

Իրանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 5-րդ դեպքն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի:

Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է: