Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձևության հանդեսի համար


23:22 , 22 փետրվար, 2020

Իտալացի դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին լուսանկարվել է L՚Officiel Italia նորաձեւության հանդեսի համար: Շարքի լուսանկարներից մեկը հրապարակված է նրա Instagram-օգտահաշվում:

Սեւ-սպիտակ լուսանկարում 55-ամյա հայտնին պատկերված է Gucci-ի շերտագծերով պիջակով՝ նույն այդ բրենդի գոտիով, որը զարդարված է սթրազներով: Բելուչին նաեւ հագել է Dolce Gabbana-ի բոդի՝ թափանցիկ ագույցներով եւ բարակ ձեռնոցներ՝ «սագի թաթ» պրինտով: Մոդելի մազերն արձակ են եւ մեջտեղից դասական բացվածքով սանրված:

Նշվում է, որ լուսանկարի հեղինակը դարձել է հայտնի ֆեշն-լուսանկարիչ Պատրիկ վան Մալդերը:

https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/p1080x1080/85175921_2652249275003236_369516289235589687_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&_nc_ohc=MyCwnjATOZEAX_KIsVn&oh=79832b399e734bcce83cbb8d35c2250d&oe=5E8C5BC6