Վարկերը վերակառուցվելու, իսկ տույժ-տուգանքները՝ ներվելու են. Արայիկ Հարությունյան


13:28 , 22 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ նախապատրաստում են իրականացնել սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ քայլեր: Մասնավորապես, պետությունը կստանձնի հիմնադրամներում ու բանկերում քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումը, կներվեն տույժ-տուգանքները:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է 2016թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կայացրած իր այս կարևոր որոշման արդյունքները, ինչն էականորեն թեթևացրել է քաղաքացիների վարկային բեռը, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարողացել են անցնցում շարունակել իրենց գործունեությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: