Լուսանկարներ, որոնք ընդգծում են բալետի պարուհիների նուրբ ու գեղեցիկ մարմինը. նրանք ծաղկի են նման (Photo)


19:30 , 22 փետրվար, 2020

Նիժնի Նովգորոդից ռուս լուսանկարիչ Յուլյա Արտեմևան զբաղվում է երեխաների և ընտանիքի լուսանկարներով, բայց երբեմն նա սիրում է փորձեր կատարել:

Նման փորձերից մեկը «Ծաղիկներ և բալետի պարուհիներ» լուսանկարչական նախագիծն էր: Ինչի՞ հետ համեմատել նազելի և նուրբ բալետի պարուհիներին, եթե ոչ գեղեցիկ ծաղկի:

Մարինա Մաստիկան հանդես է եկել որպես նախագծի մոդել: Լուսանկարները ընդամենը 13-ն են, սև և սպիտակ, բայց նրանք այնքան գեղեցիկ են, որ անհնար է չնայել: