Հասարակության կարծիքով ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողե՞րը, թե՞ զրպարտողներն ու, ասենք, տրանսները


12:39 , 22 փետրվար, 2020

Գողը վերջիվերջո մա՞րդ ա, թե՞ մարդ չի: Նա չի ընկալում կամ չի ընդունում սեփականության անձեռնմխելիության սկզբունքը: Նա գուցե նյութապաշտությունը տանել չի կարող: Նա չի հանդուրժում կապիտալի կուտակման կանոնները: Նա ասում է՝ էսօր քոնն է, վաղը՝ իմը, մյուս օրը՝ ուրիշինը: Բայց այս ամենով հանդերձ՝ զուտ կենսաբանորեն մնում է մարդ: Ո՞րն ա պատճառը, որ գողին մենք ազատազրկելով մեկուսացնում ենք հասարակությունից:

Պատճառը համարվում է այն, որ հասարակությունը որոշում է, որ գողերը վնաս են տալիս հանրությանը, և որ գողի ազատ տեղաշարժի իրավունքը պետք է ստորադասել հանրության շահին: Ու եթե հասարակությունն ապրում է մոդեռնիստական, ասել է, թե՝ անդադար ու երբեմն աննպատակ աճի, օրակարգով, ապա իրոք գողերն այդ օրակարգում տեղ չունեն, քանզի սեփականության անձեռնմխելիությունն այդ օրակարգի բաղադրիչ մաս է: Այսինքն՝ մարդը գերագույն արժեք չէ որևէ երկրում: Մարդու գերագույն արժեք լինելու փաստարկը կիրառվում է միայն այն դեպքում, երբ պետք է արդարացնել ակնհայտ անբարոյականությունը և վնասարարությունը:

Եթե հասարակությունը մոդեռնիստական կամ պոստմոդեռնիստական չէ: Եթե հասարակությունն ապրում է այլ օրակարգով, քան սպառողականությունը, ապա հանրության շահերին ստորադասվում են բազմաթիվ այլ անձանց իրավունքները: Հոգևոր արժեքներով ապրող հասարակության մեջ պետք է հասարակությունից մեկուսացվեն այն անձինք, որոնք վնասում են համընդհանուր օրակարգին, օրինակ՝ զրպարտողները, սուտասանները, բարոյազուրկները, հոգեկան խանգարումներ ունեցողները՝ հասարակ գժերից մինչև գեյ ու տրանս: Խնդիրն այն չէ, որ նրանք լավն են կամ վատ, բոլորն էլ մարդ են, բայց որոշ մարդիկ վնասակար են հասարակության համար կախված այդ հասարակության օրակարգից:

Հիմա, ըստ ձեզ, մեր հասարակության կարծիքով ո՞վ ա ավելի շատ խանգառում հանրությանը` գողե՞րը, թե՞ զրպարտողներն ու, ասենք, տրանսները: