Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ


11:49 , 22 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Ռուսական ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել սիրիական Իդլիբ նահանգում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:

«Իդլիբի էսկալացիայի գոտում իրավիճակը կրկին ուշադրության կենտրոնում էր: Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն հայտնեց ծայրահեղական խմբավորումների ագրեսիվ գործողությունների շարունակման կապակցությամբ», - ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ընդգծվում է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը», - ընդգծում է Կրեմլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: