Իրանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ԻԻՀ-ում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապ հաստատել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին


06:30 , 22 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։