National Interest-ը նշել է մարդկությունը ոչնչացնելու ունակ ատոմային սուզանավերը


08:49 , 22 փետրվար, 2020

Աշխարհում գոյություն ունեն հինգ տիպի գործող կամ նախագծվող ատոմային սուզանավեր, որոնք ունակ են ոչնչացնելու մարդկությանը կամ նրան մոտեցնելու աշխարհի վերջին, գրել է The National Interest-ը։

Ամերիկյան հանդեսը հիշեցնում է, որ սառը պատերազմի թեժ շրջանում ամերիկյան Ohio տիպի սուզանավը կարող էր «մի քաղաքի չափով մինչեւ 288 թիրախ ճառագայթաակտիվ մոխրի վերածել կես ժամից էլ պակաս ժամանակում»: Մյուս ահեղ սուզանավը համարվում է Columbia տիպի ամերիկյան հեռանկարային ատոմային սուզանավը, որի կառուցումը պետք է սկսվի 2020 թվականին:

Այնուհետեւ հանդեսը հիշատակում է 955Ա նախագծի «Բորեյ-Ա» ատոմային սուզանավը, որը ռուսական ամենացածրաձայն սուզանավն է բալիստիկ հրթիռներով (Ռ-30 «Բուլավա-30»), 667ԲԴՌՄ նախագծի «Դելֆին» սուզանավը՝ հանդերձված Ռ-29ՌՄՈՒ2 «Սինեւա» բալիստիկ հրթիռներով, եւ 885Մ նախագծի «Յասեն-Մ» սուզանավը՝ «Կալիբր» համալիրի 3Մ-14 թեւավոր հրթիռներով: