Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով


01:50 , 22 փետրվար, 2020

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը:

Շոուի տեսանյութը զետեղված է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում:

23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձեւության շաբաթին հանրության առջեւ հայտնվել է օրգանզայից կարված սեւ վերնաշապիկով՝ գրպաններով եւ ծավալուն թեւքերով, որի տակ երեւում է նրա կուրծքը:

Բացի այդ՝ մոդելը հագել էր ուղիղ ձեւվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված էր գոտկատեղին:

Մանեկենուհու կերպարը նաեւ համալրված էր սեւ ձեռնոցներով եւ խարսխաձեւ հյուսվածքով մեծ թեւնոցով: