Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին


01:45 , 22 փետրվար, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգարժան տիկին Մերկել,

Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։

Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտ­նում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»: