Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և պտտվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը մահացել է (Photo)


21:44 , 21 փետրվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին վիրավոր վիճակում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, և Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, գիտակցության չգալով՝ վարորդը մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: