Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել


20:37 , 21 փետրվար, 2020

Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։

Հաստատվել է հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հանձանժողովի կազմում են նաև Մանարյանի որդին, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։