Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել


20:23 , 21 փետրվար, 2020

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Այսպիսով՝ գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երեույթին, կա վարակման 13 նոր դեպք»,- ասված է Ջահանփուրի հայտարարության մեջ: