Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել


20:00 , 21 փետրվար, 2020

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն: Այդ մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

Ինչպես ասված է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար:

Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին:

Նա հայտնել է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով: