Դատարանը Tesla ընկերությանը թույլտվություն է տրամադրել ԵՄ-ում առաջին գործարանի կառուցման համար


21:00 , 21 փետրվար, 2020

Գերմանիայում Բեռլինի և Բրանդենբուրգի Բարձրագույն վարչական դատարանը թույլատրել է Tesla-ին Եվրոպայում ընկերության առաջին գործարանի համար կտրել 91 հա անտառ: Այս մասին հաղորդում է Reuters –ը:

Ավելի վաղ դատարան էին դիմել «Բրանդենբուրգի կանաչ լիգան» և «Բավարիայի լանդշաֆտային կառավարման և տեսակների պաշտպանության հարցով ասոցիացիան»:

Նրանք պնդում էին, որ նոր գործարանի կառուցումը վտանգ է ներկայացնում տեղի վայրի բնությանն ու կարող է ջրամբարների ախտոտման պատճառ դառնալ: Դրանից բացի, կառուցման համար պետք է հատվի 91 հա անտառ: Սակայն դատարանը որոշել է չարգելել ամերիկյան ընկերության գործարանի կառուցումը, քանի որ Tesla-ն կարողացել է ապացուցել «գործարանի կառուցման սկսման իրավաբանական պահանջները»:

Էլեկտրոմոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Եվրոպայում գործարան կառուցելու իր մտադրության մասին հայտնել էր անցած տարվա նոյեմբերին: