Ռուսաստանը հայտնել է Իդլիբում թուրքական բազմակիլոմետրանոց ռազմական շարասյուների մասին


18:21 , 21 փետրվար, 2020

Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաԷսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները:

Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով: Դա Էլ Թուրքիային թույլ է տվել իր տարածքից արագորեն ապաԷսկալացիայի գոտի տեղափոխել մարտական տեխնիկայի եւ ռազմամթերքով բեռնատար տրանսպորտի բազմակիլոմետրանոց շարասյուներ, փետրվարի 21-ին ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուռավլյովը:

Վերջին ժամանակներս Մոսկվայի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու շուրջը, որտեղ իրադրությունն զգալիորեն սրվել է: Թուրքիան սիրիական զորքերին եւ նրանց դաշնակիցներին մեղադրում է Իդլիբում խաղաղ օբյեկտների եւ թուրք զինվորականների դիրքերի վրա գրոհների մեջ եւ Դամասկոսից պահանջում է ուժերը դուրս բերել ապաէսկալացիայի գոտուց:

Ռուս զինվորականները հայտարարել են, որ Սիրիայի բանակը պատասխանել է զինյալների գրոհներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: