Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին


15:35 , 21 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Չնայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ», - ասաց Մակունցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: