Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով


15:26 , 21 փետրվար, 2020

Հանրապետության տարածքում 3ետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև: