2-ամյա երեխան փրկել է մոր կյանքը Facebook-ի միջոցով. երբեմն սոցիալական ցանցերը նաև մարդկային կյանք են փրկում


19:30 , 21 փետրվար, 2020

28-ամյա կինն ուշագնաց է եղել խոհանոցում: Սամանթան այդ ընթացքում տանը միայնակ չի եղել: Նրա 2-ամյա փոքրիկը, տեսնելով մայրիկին այդպես, վերցրել է հեռախոսը և մտել Facebook:

Սոֆին գտել է տատիկի լուսանկարը, որպեսզի զանգի նրան: 

Իսկ տատիկը նրանցից հեռու է եղել 250 կմ: Առաջինը տատիկը հարցրել է, թե որտե՞ղ է մայրիկը: 

Երեխան ասել է, որ մայրիկը լավ չի զգում իրեն, իսկ հետո ցույց է տվել մորը: Տատն անմիջապես զանգահարել է շտապօգնություն:

  

Սոֆիան և նրա 4-ամյա եղբայրը՝ Իթանը, որոնք հիստերիայի հասնելով արձագանքեցին մոր ուշագնացությանը, իրար հետ քաշեցին վերմակը և բարձը: Նրանք մոր կողքին նստեցին այնքան ժամանակ, մինչև որ հասավ շտապօգնությունը:

Սամանթային տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզեցին, որ ստամոքսի վարակի հետևանքով է կինը ուշագնաց եղել: Այժմ նա առողջացել և վերադարձել է տուն: Սոֆին ոչ մի րոպե մոր կողքից չի հեռանում: 

Սամանթան լսել է, թե ինչպես է Սոֆյան սովորեցնում Իթանին, թե նման իրավիճակներում ինչպես վարվի: 

«Սոֆյան միշտ հոգատար է եղել. ներս է մտնում և գրկում է ինձ, հարցնում, թե ինչ կարող է բերել ինձ համար, հոգ է տանում իր եղբոր մասին: Ես ավելի շուտ կմտածեի, որ Իթանը կօգնի ինձ, քանի որ ես այդ ամենը նրան սովորեցրել էի, բայց հակառակը տեղի ունեցավ»: