Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը


12:26 , 21 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Իրանի Մեջլիսի (պառլամենտի) ընտրություններին տարբեր քաղաքական հայացքների առկայությունը հուշում է, որ երկրի ժողովուրդը ցանկանում է որոշել սեփական ճակատագիրը: Այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ պարզ դարձավ, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հասարակությունը կարողանում է հակահարված տալ պետաության դեմ իրականացվող ահաբեկչությանը։ Այս ընտրությունը երկիրը զարգացնելու լավագույն միջոցն է»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: