«Հակահեղափոխությունը հենց այն է, երբ ռեժիմը թանի ճանճին նշանակում է մերանի պատասխանատու, իսկ հեղափոխությունը մի ճանճասպան չի գտնում դրությունը փրկելու համար». Վարդ Սիմոնյան


10:18 , 21 փետրվար, 2020

Հակահեղափոխությունն այն է, երբ նախորդ երկու ռեժիմներին շնաբարո լիզող, մինչև վերջին կիլոգրամը հայտնի օլիգարխին հանձնված չաղ ու բախտավոր Պետրոսը ստանում է վարչապետի էքսկլյուզիվը։

Հակահեղափոխությունը հանրային կարծիքի վրա թքած ունենալու այն արհեստն է, ուր մասնագիտական էթիկայից ու էսթետիկայից զուրկ, այլասերված լեզու ու արժեքներ ունեցող արարածին տնկում են երկրի գլխավոր խոսափողի առջև և հասարակությանը հոգեդարձ անում։

Հակահեղափոխությունը հենց այն է, երբ ռեժիմը թանի ճանճին նշանակում է մերանի պատասխանատու, իսկ հեղափոխությունը մի ճանճասպան չի գտնում դրությունը փրկելու համար։

Ներեցեք, որ չեմ անդրադառնում վարչապետի էքսկլյուզիվի ուղերձներին։ Երանի նրանց, ովքեր կարողացել են միժամանոց նյութ դիտել Պետրոսի քավորությամբ։