51-ամյա մոդելը մերկացել է և ներկ լցրել վրան հանուն բարեգործության


08:49 , 21 փետրվար, 2020

Ամերիկացի դերասանուհի և մոդել Դոննա Դ’Էրիկոն մասնակցել է Painted Princess Project նախագծին, որտեղ բարեգործության նպատակով նկարահանվում են աստղերը: Նկարահանումներից կադրեր են հայտնվել  Դ’Էրիկոյի Instagram-օգտահաշվում:

Նկարահանման համար 51-ամյա մոդելն ամբողջովին մերկացել է և վրան կարմիր ներկ լցրել: Այդ տեսքով նա կեցվածք է ընդունել սև ֆոնի վրա՝ դեմքով դեպի տեսախցիկը: Նկարահանումների հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Նիկ Սագլիմբենին է:

Դերասանուհու  տպագիր պաստառները հասանելի են PaintedPrincess.com կայքում: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի համաշխարհային թրաֆիքինգի դեմ պայքար տանող A21.org  կազմակերպության կարիքներին: