Սիրո խոստովանություն անելու 10 եղանակ՝ առանց որևէ բառ ասելու


05:41 , 21 փետրվար, 2020

Հաղորդակցությունը ցանկացած հարաբերությունների ամենակարևոր մասն է: Բայց շատ հաճախ, հատկապես՝ հարաբերությունների սկզբնական փուլերում, մենք դժվարանում ենք բառերով արտահայտել մեր զգացմունքները:

Ամենակարևոր խոստովանությունը կատարելիս տղամարդիկ հաճախ չեն կարողանում ճիշտ բառեր ընտրել և զգացմունքներն արտահայտում են գործողություններով: Cluber-ը ներկայացնում է սիրո խոստովանություն անելու 10 եղանակ՝ առանց որևէ բառ ասելու:

1. Սիրահարված տղամարդը ավելի երկար է համբուրվում, քանի որ, երբ Դուք գտնվում եք նրա կողքին, նա մոռանում է ամեն ինչի մասին:

2. Դուք զգում եք, որ միշտ գտնվում եք նրա ուշադրության կենտրոնում:

3. Անկախ նրանից, թե ինչ է պատահել ձեր հարաբերություններում, անկախ նրանից, թե ինչ վեճ է տեղի ունեցել, կարող եք վստահ լինել՝ հաջորդ օրը նա կժպտա Ձեզ այնպես, ինչպես նախկինում:

4. Նա առիթը բաց չի թողնում Ձեզ հպվելու համար:

5. Նա ծիծաղում է, երբ Դուք նրա կողքին եք, քանի որ Ձեզ հետ իրեն հարմարավետ է զգում:

6. Աչքերը հոգու հայելին են, որոնց նա ցանկանում է, որքան հնարավոր է, հաճախ նայել:

7. Նա ոչ միայն ուրախանում է Ձեր հաղորդագրություններից, այլև օգտագործում է բոլոր հարմար առիթները՝ Ձեզ հաղորդագրություն գրելու համար:

8. Նա միշտ Ձեր կողքին է, երբ նրա աջակցության կարիքն ունեք:

9. Ոչինչ չի կարող համեմատվել այն պայծառության հետ, որը հայտնվում է նրա դեմքին, երբ նա համբուրում է Ձեզ:

10. Նրա ընկերները հարգալից և հոգատար վերաբերմունք են ցուցաբերում Ձեր նկատմամբ: