Կանադայի և Միացյալ Նահանգների սահմանին ձերբակալվել է փոստային բեռնատար, որի սրահում մարդու գլխուղեղով տարա է գտնվել, հաղորդում է The New York Post-ը:
Փետրվարի 14-ին ԱՄՆ Միչիգանի նահանգի Port Huron սահմանային անցակետի պարեկապահակային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են փոստային բեռնատարը՝ դրա սրահը ստուգելու նպատակով:
Մեքենայի ներսում նրանք գտել են մարդու գլխուղեղով տարա, որի վրա «Անտիկվար նմուշ ուսուցման համար» նշագրում է եղել:
Վարորդը բացատրել է, որ Կանադայի Տորոնտո քաղաքից ծանրոց է տեղափոխել Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաք: Port Huron-ի տնօրենը նշել է, որ նման բեռներ տեղափոխելու համար պետք է ներմուծման թույլտվություն ունենալ: