Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում


07:09 , 21 փետրվար, 2020

Ջղաձգումները կամ մկանային սպազմները թեև համեմատաբար անվտանգ բնույթ են կրում, բայց ամեն դեպքում կարող են տհաճություն պատճառել ամենաանհարմար իրավիճակներում։

Ներկայացնում ենք 5 պատճառ, թե ինչու, ինչ դեպքերում կարող են անհանգստացնել ջղաձգումները։

Մարզումներ՝ ոտքերի վրա ծանրաբեռնվածությամբ

Եթե դուք ոտքերի վրա ծանրաբեռնվածությամբ որևէ սպորտաձևով եք զբաղվում, ապա մեղմեք լարվածությունը և լսեք ձեր մարմնին, հատկապես տարվա շոգ եղանակներին։ Լավ հանգստացեք, ձեզ մի ծանրաբեռնեք և շատ ջուր խմեք, մկանների ջրային հավասարակշռւթյունը վերականգնելու համար։

Հղիություն

Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ոտքերի վրա և կալցիումի պակասը կարող են ոտքերի ջղաձգումներ առաջացնել։

Արյան վատ շրջանառություն

Սա նույնպես կարող է ազդել ջղաձգումների վրա։ Արյունատար համակարգը ամբողջ օրգանիզմով անհրաժեշտ նյութեր է տեղափոխում, և եթե թույլ սիրտ կամ անոթներ ունեք, ջղաձգումների հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Լյարդի հիվանդություններ

Եթե լյարդի հետ կապված խնդիրներ ունեք, օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, ինչի արդյունքում դրանք ախտահարում են մկանները և մկանային սպազմներ են առաջացնում։

Անհարմար կոշիկ

Անհարմար կոշիկը նույնպես կարող է ջղաձգումներ առաջացնել. փորձելով հարմարվել անհարմար դիրքին՝ ոտքը լարվում է, քանի որ ոչ բնական վիճակում է գտնվում։ Կոշիկը հանելուց հետո ոտքը չի կարողանում նորմալ թուլանալ և, որպես հետևանք, ջղաձգվում է։

Եթե ձեզ հաճախ են անհանգստացնում մկանային սպազմները, ինչպես նաև ձեր վերջույթները թմրում են, այս ամենը կարող է ավելի լուրջ հիվանդությունների պատճառ լինել։ Հետագայում խնդիրները կանխելու համար անպայման դիմեք բժշկի։