Վրաստանը ԳՀՎ-ին մեղադրել է լայնամասշտաբ կիբերհարձակման մեջ


00:34 , 21 փետրվար, 2020

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը (նախկին ԳՀՎ) ծրագրել և իրականացրել է լայնամասշտաբ կիբերհարձակում Վրաստանի պետական կայքերի և մասնավոր կազմակերպությունների վրա 2019 թ.-ի հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 28-ին կիբերհարձակում է իրականացվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատական համակարգի, տարբեր քաղաքապետարանների, պետական և մասնավոր հաստատությունների և լրատվամիջոցների վրա: Ըստ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, այն ուղղված էր երկրի ազգային անվտանգության խարխլմանը:

«Համաձայն վրացական կողմի հետաքննության և միջազգային գործընկերներից ստացված տեղեկատվության, այս կիբերհարձակումը ծրագրել և իրականացրել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը»,- հայտարարել է Կոնստանտինիդին: