Այս 1.5 ամսում բանակում զոհերի հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից. Նիկոլ Փաշինյան (Video)


00:02 , 21 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է․

2019 թվականին արձանագրվել է բանակում բոլոր պատճառներով զոհերի թվի առումով պատմական մինիմում, երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան անցած տարվա ընթացքում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականին ունեցել ենք 13 զոհ, բայց արձանագրենք, որ 13 զոհերից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ: Չորսը դժբախտ պատահարի հետևանքով են մահացել և տեղի է ունեցել 4 ինքնասպանության դեպք», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ հիվանդությունների հետ կապված խնդիրը կա, և առողջապահական համակարգը պիտի դարձնեն այնպիսին, որ ավելի բարձր մակարդակով ծառայություններ մատուցեն զինծառայողներին ու հանրությանն ընդհանրապես: 
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ բանակում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
«Շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեման ու մենք կշարունակենք բանակի բարեփոխումները: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, քանի որ այս մեկուկես ամսում զոհերի հիմնական պատճառը դա էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։