Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքական ուժի դիմաց, որպես քարոզչական կողմ, հանդես է գալիս իրավական հանրությունը. «Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան


21:42 , 20 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է․

Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքական ուժի դիմաց, որպես քարոզչական կողմ, հանդես է գալիս իրավական հանրությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Սահմանադրագետն ընդգծեց, որ «Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու: «Մենք իրավական հանրության ներկայացուցիչներ ենք: Չենք պատրաստվում «Այո» քարոզչական կողմի հետ քաղաքական դիսկուրսի մեջ մտնել: Մենք ևս, ինչպես մի շարք քաղաքական ուժեր, ընդունում ենք այս գործընթացի հակասահմանադրական և հակաիրավական բնույթը»,-ասաց Մելոյանը:

Ինչ վերաբերում է քարոզչության ընթացակարգին՝ սահմանադրագետը նշեց, որ «Ոչ»-ի շտաբը դեռևս ձևավորված օրակարգ չունի: «Որովհետև մեր հիմնական նպատակը բուն գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, որն առավել հնարավոր է հանրաքվեին կողմ հանդիսանալու դեպքում, այսինքն՝ իրավական մեխանիզմներից օգտվելու հնարավորություն կա»,-պարզաբանեց նա՝ նշելով, թե վերահսկողություն են իրականացնելու, որպեսզի կանխեն հանրաքվեի ընթացքում հնարավոր խախտումները կամ դրանք լինելու դեպքում արձանագրեն և հետագայում բարձրաձայնեն բողոքարկման ենթակա խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։