Բանակը մեր ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏԱՆ անվտանգության ու գոյության միակ գրավականն է


11:43 , 28 հունվար, 2012

\"\"Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ Հայաստանի Զինված Ուժերի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ բոլորիս տոնը: Չեմ հավատում, թե հայերեն կարդացողներից կգտնվի մեկը, ում հայրը, եղբայրը, որդին, քեռու տղան, հե՛նց ինքը, անցած քսան տարիների ընթացքում կրած չլինի Հայաստանի Ազգային Բանակի մարտիկի համազգեստը:Հայոց Բանակի հզորությունն ու մարտունակությունը ամեն մեկիս անձնական երջանկությունը պայմանավորող կանխորոշիչներից է, անկախ նրանից՝ աշխարհի որ կետում ենք գտնվում: Որովհետև բանակը մեր ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՏԱՆ անվտանգության ու գոյության միակ գրավականն է:
Թող խաղաղություն լինի, իսկ մենք գոհության ու փառաբանության բաժակ բարձրացնենք մեր Զինված Ուժերի պատվին: Իրենք լիովին արժանի են դրան: