Թուրքիան առանց վիզայի ռեժիմ կսահմանի Շենգենյան երկրների համար


21:36 , 20 փետրվար, 2020

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ մարտի 2-ից եվրոպական մի շարք քաղաքացիների համար երկրում կգործի առանց վիզայի ռեժիմ: Այդ մասին հայտնում է Sabah-ը:

Նշվում է, որ փոփոխությունները կվերաբերվեն Ավստրիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Լեհաստանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի բնակիչներին:

Այժմ այդ երկրների քաղաքացիները 180 օրվա ընթացքում 90 օր կարող են մնալ Թուրքիայում:

Ներկայում եվրոպական երկրների մեծ մասի և Թուրքիայի միջև գործում է վիզային ռեժիմ: