Հայտնի են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի վերջին ծրագրերը


20:00 , 20 փետրվար, 2020

Բրիտանական Daily Mail թերթը բացահայտել է Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի վերջին ծրագրերը՝ որպես թագավորական ընտանիքի անդամներ։

Պարբերականի տվյալներով՝ Սասեքսի դքսերը կփակեն իրենց գրասենյակը Բուքինգհեմյան պալատում ապրիլի 1-ին։ Նշվում է, որ գալիք մի քանի ամիսների ընթացքում ամուսինները կանոնավոր կերպով կլինեն Մեծ Բրիտանիայում։ Մասնավորապես, արքայազն Հարին կայցելի Չնվաճվածների խաղերին (Invictus Games), որոնք տեղի կունենան փետրվարի 28-ին։

Մարտի 5-ին ամուսինները կայցելեն բարեգործական հիմնադրամ, իսկ հաջորդ օրը Սասեքսի դուքսը կհանդիպի մրցարշավորդ Լյուիս Հեմիլտոնի հետ՝ Սիլվերսթոունում։ Մարտի 7-ին նրանք ներկա կգտնվեն Mountbatten Festival of Music երաժշտական փառատոնին, իսկ մարտի 8-ին Մեգանը կնշի Կանանց միջազգային օրը։ Մարտի 9-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը կմիանան Եղիսաբեթ II թագուհուն և թագավորական ընտանիքին՝ Վեսթմինսթերյան պալատում նշելու Ազգերի համագործակցության օրը։

Դքսերի մամլո քարտուղարը նշել է, որ հետագա ծրագրերի մասին նրանք ավելի ուշ կհայտարարեն։