Ավստրալիայում գնացքը դուրս է ընկել ռելսերից. կան զոհեր


16:26 , 20 փետրվար, 2020

Առնվազն երկու մարդ է զոհվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 20-ին հայտնել է 7News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիդնեյից Մելբուռն ընթացող գնացքը ռելսերից դուրս է եկել Մելբուռնից 45 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Նշվում է, որ ընդամենը գնացքում կարող է լինել մինչեւ 200 ուղեւոր, նրանցից շատերն արգելափակվել են վագոնների ներսում:

Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ շտապ օգնության ուղղաթիռ: Ներկայում վթարի շրջանում երկաթուղային երթեւեկությունը դադարեցված է: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: