«Ի՞նչն է իրականում դրած հանրաքվեի»․ Հովհաննես Իշխանյան


14:48 , 20 փետրվար, 2020

Քանի որ էս ամբողջ հանրաքվեի պատմությունը սկսվել ա Ռոբերտ Քոչարյանի դատական գործից, որովհետև, հիշենք, դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանին կալանքից ազատեց, Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակել տվեց, «Իմ քայլի» պատգամավորները հլու-հնազանդ միացան կոչին, դատավորի դեմ բան չգտան, ԲՈՀ-ը սկսեց ատենախոսությունը քչփորել՝ ստելով, թե պլագիատ են գտել։ Հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխեց, կալանքից ազատեց ու գործն ուղարկեց Սահմանադրական դատարան, վրան քրեական գործ բացեցին։ Ու երբ Սահմանադրական դատարանը գործն ուղարկեց Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար, Փաշինյանը հասկացավ, որ էս գործը կարող ա իրա քիմքին հարմար վճիռ չստանա, ու սկսվեց ՍԴ-ն քայքայլեու գործընթացը, որին կրկին հլու-հնազանդ, իրանց անգրագիտությամբ և ստելու սիրողական ունակություններով միացան «Իմ քայլի» պատգամավորները։ Իհարկե, եթե ՍԴ-ն անմիջապես Նիկոլ Փաշինյանի ճաշակով որոշում կայացներ, կդառնար լեգիտիմ ու ընտրակեղծիք չդակած կառույց։

Էս շղթան տեսնելով՝ իհարկե պարզ ա, որ ո՛չ Փաշինյանին, ո՛չ «Իմ քայլին» չի հետաքրքրում մարտի մեկը բացահայտելը, կամ նրանց համար մի բացահայտում կա․ երբ Քոչարյանը նստած ա, մարտի մեկը բացահայտված ա, հենց դուրս ա գալիս, ապաբացահայտվում ա։

Էդ դեպքում իմքայլականները (իհարկե, առաջնորդի հրահանգով) կարող են միանգամից հանրաքվեի դնել Քոչարյանի դատական գործը, թող իմքայլական ժողովուրդը որոշի՝ մեղավոր ա նա, թե չէ։ Հետո հանրաքվեի դնեն Հրայր Թովմասյանի դեմ գործը, հետո՝ Դավիթ Գրիգորյանի (չնայած դատարանը ապօրինի ճանաչեց նրա դեմ գործը, բայց դա կապ չունի), հետո հանրաքվեի դնեն Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը, հետո դատարանները ցրեն։ Թող էս երկրում բոլորի մեղավորությունը, իրավական ակտերի սահմանադրականությունը հանրաքվեով պարզվի, այ կլինի իսկական ժողովրդավարություն՝ ըստ «Իմ քայլի», ՔՈ և ՀԱԿ կուսակցությունների ու մի շարք իրավապաշտպանների ու մտավորականների տրամաբանության։ Ուղղակի փիլիսոփաները, իրավագետները ուրիշ բառեր են գործածում էդպիսի «ժողովրդավարական» երևույթը նկարագրելու համար։

Իսկ որ լավ մտածեք, իրականում հենց էս ամենն էլ դրած ա հանրաքվեի, Հայաստանում արդարադատությունը դրել են ժողովրդի քվեի տակ։