Երգչուհի Ադելը նիհարել է 40 կգ. երևում է՝ ամուսնալուծությունը լավ է ազդել աստղի վրա (Photo)


21:30 , 20 փետրվար, 2020

Բրիտանացի երգչուհի Ադելը, ով հայտնի է «Hello», «Rolling In The Deep» և «Someone Like You» հիթերով, նիհարել է 40 կգ:

Արդյունքում անցյալում գեր կինը զարմանալիորեն նմանվել է Բրեդ Փիթի նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին: Ըստ լուրերի՝ Բրեդ Փիթն ինքը նույնպես ուշադրություն է դարձրել նրան և նույնիսկ սկսել է հոգ տանել երգչուհու մասին: 

Անցյալ տարվա վերջին Ադելը ամուսնալուծվեց բիզնեսմեն Սիմոն Կոնեկիից: Նրանք ասում են, որ հենց Փիթն էր, որ դատավարության ընթացքում զգալի աջակցություն ցուցաբերեց երգչուհուն, քանի որ հենց ինքը`Փիթը, անցել է այդ ամենի միջով:

Երգչուհու նախկին ֆիթնես մարզիչ Կամիլա Գուդիսն ասում է, որ Ադելը խիստ սննդակարգի է հետևում: Իհարկե, մարզումների մասին չեն մոռացել: 

Դիետան ներառում է հատապտուղներ, մուգ շոկոլադ, կաղին, կարմիր գինի և սոյա:

Երկրպագուները նշում են, որ Ադելը սկսել է ավելի երջանիկ և առողջ տեսք ունենալ: