Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի


12:25 , 20 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր էլ կառավարության շենքի դիմաց են եկել՝ պահանջելով իրենց որդիների մահվան գործերով արդար քննություն իրականացնել։ 

Գործադիր մարմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ակնկալիքով այստեղ եկած մայրերի հետ հանդիպեց օրենսդիր մարմնի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Որդեկորույս կանայք վերջինին հիշեցրեցին, դեռ ԱԺ-ում հանդիպման ժամանակ Սիմոնյանին խնդրել էին՝ հանդիպում կազմակերպել Փաշինյանի հետ։

«Նաիրի Սարգսյանին ես տասը անգամ զանգում եմ, դուրս է գալիս՝ զզվցնում ենք»,-բարկացավ 2010 թվականին Հադրութի զորամասում մահացած Արթուր Ղազարյանի մայրը։

Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի մայրերն էլ վրա բերեցին՝ «Այսինքն, մենք պարոն Փաշինյանին էլ ընդհանրապես չենք հետաքրքրում։ Մի անգամ է իջել այստեղ, դրանից հետո ոչինչ չի փոխվել, քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել։ Մեր պահանջն ի՞նչ է, արդարություն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: