Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են. հայտնի չէ, թե ինչպես է վարակը նրանց փոխանցվել


06:30 , 20 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է․

Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացած երկու իրանցիները չեն հաղորդակցվել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից եկած մարդկանց հետ: Այս մասին հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցով ազգային հանձնաժողովի անդամ Մասուդ Մարդանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել: Նրանք երկուսն էլ իրանցիներ, Կումի բնակիչներ են եղել:

«Առողջապահության նախարարությունում ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման հարցով հանձնաժողովն այժմ պարզում է Կումում վարակվածներին կորոնավիրուսի փոխանցման ճանապարհը»,- ասել է պաշտոնյան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։