Սեքսուալ կյանքն ավելի կրակոտ դարձնելու մասնագիտական խորհուրդներ


03:08 , 20 փետրվար, 2020

Ձեր ննջասենյակում կյանքը դարձել է ձանձրալի՞: Թարմացրե՛ք, աշխուժացրե՛ք ձեր սեռական կյանքը newmag-ի խորհուրդների միջոցով:

Գաղտնիք չէ, որ զույգերի սեռական կյանքում թեժ, կրակոտ ու անմոռանալի պահերն ավելի շատ լինում են, երբ դեռ ամեն ինչ նոր է սկսվել: Հաճախ է պատահում, որ ժամանակի հետ կրքի կրակը սկսում է մարել:

Եվ այսպես՝ ո՞րն է ժամանակի հետ չմարող սիրո ու կրքի գաղտնիքը: Սեքսապաթոլոգներն ու այս թեման երկար ժամանակ ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ հնարավոր է շարժել առաջացած սառույցն ու նորից կրակ տալ հարաբերություններին.

Նշանակեք հանդիպում

Երկար ժամանակ միասին ապրող զույգերը պարտավոր են ժամանակ առ ժամանակ հատուկ պլանավորել հանդիպում սեքսի համար: Մի դարձրեք սեքսը երկրորդային, այն միշտ հիմնական ու կարևոր տեղ պիտի ունենա ձեր կյանքում: Տարիներ անց էլ առաջարկեք զուգընկերոջն անել այն, ինչից միշտ հաճույք եք ստացել: Օրինակ` մինչև սեքսով զբաղվելը միասին կինո գնացեք կամ մի գեղեցիկ վայր` ընթրելու, զբոսնեք քաղաքում, գինի խմեք մոմի լույսի ներքո, արեք այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս: Բայց դա արեք ընդգծված ժամանակահատվածում, մինչև սեքսին հասնելը:

Հիմա կմտածեք` արդյո՞ք ամեն ինչ գրաֆիկով, պլանավորված կատարելը ռոմանտի՞կ է: Ավելի ռոմանտիկ չէ ինքնաբուխ պահվածքը, չպլանավորած, հանկարծակի սեքսը: Սեքսապոթոլոգները հարցնում են` ինչու է սեքսուալ հանդիպում նշանակելը դառնում խնդիր: Մարդիկ միշտ պլանավորում են այլ գործողություններ, ինչը իրենց հաճույք է պատճառում, օրինակ` գնալ դահուկներ քշելու կամ ռեստորան՝ ճաշելու և զրուցելու: Ինչո՞ւ չի կարելի պլանավորել նաև դա:

Հատկապես երեխաներ ունեցող զույգերին ճիշտ է պլանավորել սեքսով զբաղվելու գրաֆիկը, հատուկ հանդիպում նշանակել դրա համար, որովհետև իրենց օրվա գրաֆիկն այսպես թե այնպես շատ խիտ է: Իհարկե, լինում են նաև չպլանավորած, ինքնաբուխ հանդիպումներ, երբ և՛ պահն է հարմար, և՛ դու ես տրամադրված, և՛ զուգընկերդ, բայց դրանք երջանիկ պատահականություններ են միայն:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։