Ավարտվեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ խափանման միջոցի քննությունը. որոշումը կհրապարակվի ավելի ուշ. Արամ Օրբելյան


19:15 , 19 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ խափանման միջոցի քննությունն ավարտվեց, իսկ որոշումը կհրապարակվի այսօր՝ 7:30:

«Ըստ էության որևէ նոր բան չի ներկայացվել. մի քանի նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակում ցույց տվեցինք մեր որոշումը: Գտնում ենք, որ հիմնավոր կասկած չկա, չկա թաքնվելու կամ խուսափելու որևէ ռիսկ»,- ասաց նա:

Օրբելյանը ևս մեկ անգամ նշեց, որ ստեղծված իրավիճակը «5-րդ ալիք» ՀԸ-ի գործունեությունը խոչընդոտելու համար է: «Հուսանք, որ այս անգամ դատարանը վեր կգտնվի արգումենտացիայից, կախվածությունից, ներքին ցենզուրայից, արտաքին ճնշումներից: Հույս ունենք, որ Թավադյանի կալանքը չի երկարացվի»:

Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ըստ որի` պահանջում էր երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը։ Ավելի վաղ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էր ներկայացրել Դատախազություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ