Փոքրիկ փիսիկի հուզիչ պատմությունը


11:00 , 13 հուլիս, 2013

Վասաբի-չանը վերջերս համացանցում ամենահայտնի փիսիկն է: Նա Ճապոնիայից է և հայտնի  դարձել իր գեղեցիկ, սակայն անհարմար շորիկների շնորհիվ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե տիրուհու հիմարության մեջ է, այլ ընդհակառակը:


Մի աղջիկ մի անգամ իրենց բակում լսում է կատվի ձայներ: Դուրս նայելով նա տեսնում է, թե ինչպես են մի քանի ագռավներ հարձակվել կատվի ձագի վրա: Ապագա տիրուհին անմիջապես փոքրիկին հասցնում է անասնաբույժի մոտ: Ինչպես պարզվում է՝ թռչունները սարսափելի վնասել էին փիսիկի բերանը, ուստի ինքնուրույն սնվել նա չէր կարող: Բժիշկը ստիպված էր կատետերը միացնել ուղիղ ստամոքսին: Փիսիկի քաշն ընդամենը 210 գրամ էր:


Նրան կաթ էին տալիս, ինչի արդյունքում մի քանի օրից նրա քաշը դարձավ 274 գրամ:


Փիսիկի լեզուն երկու կես էր եղել և երբեմն դուրս էր կախվում բերանից:


Փիսիկին կնքեցին Վասաբի-չան անունով, և որպեսզի նա չվնասի ինքն իրեն և չխանգարի, որ իրեն կերակրեն, հագցրեցին այս կոստյումները:

Վասաբի-չանը սկսեց ապաքինվել:


Եվ լեզու գտնել տան մյուս կենդանիների հետ:


Առողջություն փոքրիկ փիսիկին: